Ցեղասպանությունից հետո մեզ հաջողվեց Ազգ մնալ և պետություն կառուցել «Նեմեսիս» ծրագրի իրագործման արդյունքում: «Նեմեսիսը» վերականգնեց Հայի ոտնատակ տրված արժանապատվությունը, հավատն ու վստահությունը մեր ուժերի նկատմամբ, բարձրացրեց մեր պայքարելու ոգին:
«Նեմեսիսը» ստիպեց աշխարհին հարգել մեզ, խոսել մեզ հետ, հաշվի առնել մեր դիրքորոշումը, ինչի արդյունքում մեզ տրվեց պետություն ունենալու իրավունք: «Նեմեսիսը» մեզ ոգեշնչեց Արցախյան առաջին պատերազմում և պարգևեց նոր հաղթանակ:
Հիմա մեզ պետք է նոր «Նեմեսիս»` հանուն մեր ապագա հաղթանակների, մեր սերունդների արժանապատիվ կյանքի ու ապագայի:
Արթուր Ղազինյան